Անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 40 հազարի: Նման տվյալներ է հրապարակել Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը:
ՄԱԿ-ը պետք է Իսրայելին հայտարարի ահաբեկչական պետություն, ինչը պայմանավորված է Գազայի հատվածի խաղաղ բնակչության շրջանում զանգվածային զոհերով: Նման դիրքորոշում է հայտնել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը ցանկանում է Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքել, որպեսզի Գազայի հատվածում վերջ դնի պատերազմին: Այդ մասին հայտնում է թուրքական Hürriyet պարբերականը։
Իրանը կարող է առաջիկա ժամերին Իսրայելին պատասխան տալու մասին որոշում կայացնել: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:
Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ Բլատ բնակավայրին: Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Հեզբոլահի զինված կազմավորումները զանգվածային ռմբակոծության են ենթարկել Իսրայելի հյուսիսային հատվածներին։ Ինչպես փոխանցում է արաբական Al Mayadeen հեռուստաընկերությունը, ռմբակոծության տակ են հայտնվել Վերին Գալիլիայի իսրայելական բնակավայրերը։
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնատար անձինք ակնկալում են, որ Իրանը հակամարտության սրման ֆոնին կարող է երկուշաբթի հարված հասցնել իսրայելական տարածքին։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Axios պորտալը:
Իրանում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության գործով: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բեյրութում ԱՄՆ դեսպանությունն օգոստոսի 3-ին ամերիկացիներին կոչ է արել ցանկացած հասանելի չվերթով լքել Լիբանանը: Ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ բազմաթիվ ավիաընկերություններ դադարեցրել կամ չեղարկել են դեպի Բեյրութ չվերթները։